Դեվիդ Բեքհեմն օգնում է թայֆունից տուժածներին


20:00 , 14 փետրվար, 2014

Վերջին շրջանում աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհենը չի դադարում զարմացնել իր կամավորական ակտիվությամբ: Բոլորովին վերջերս ֆուտբոլիստը թագավորական ընտանիքի հետ պաշտպանում էր վայրի կենդանիներին:

Իսկ այսօր Բեքհեմը աջակցում է թայֆունից տուժած ֆիլիպինցիներին: Կատաստրոֆիկ աղետից հետո հայտնի ֆուտբոլիստը անմիջապես մեկնել է Ֆիլիպիններ:

Բեքհեմը ողջ օրը շփվել է աղետից տուժածների հետ, նրանց օգնել դուրս գալ հոգեկան սթրեսից: Դեվիդ Բեքհերը նաև հումանիտար օգնություն է ցուցաբերել աղետից տուժած ընտանիքներին:

Ֆուտբոլային աստղը ժամանակ է հատկացրել նաև երեխաների եւ իր երկրպագուների համար՝ լուսանկարվելով եւ խաղալով նրանց հետ: