19:54 , 14 փետրվար, 2014Կան գովազդներ, որոնց կողքով հենց այնպես չես անցնի, քանի որ դրանցով կարելի է տրաքացնել փուչիկներ, հավաքել փազլ կամ գրպանները լցնել դրամով:
ArmStar.am-ը ներկայացնում է գովազդի 13 օրինակ, որոնց ոչ միայն կարելի է, այլ հարկավոր է ձեռք տալ, քաշել, ոտնատակ տալ կամ էլ տանել ձեզ հետ:
Կերտի՜ր քո մարմինը

Մարզասրահի պլաստիլինից պաստառ:
Փող են բաժանում

Լոնդոնում «Chevrolet Aveo»-ի գովազդային վահանակը պատրաստել էին 20 000 մեկ պենսանոցներից: Անցորդներից ընդամենը կես ժամ պահանջվեց ամբողջ գումարը «յուրացնելու» համար:
Հավաքի՜ր փազլ
«Կարգի բե՜ր գլուխդ». McDonald’s-ի սուրճի գովազդ:
Փակցրո՜ւ այստեղ

Ականջալուր լինելով Սիդնեյի քաղաքային խորհրդի բողոքին, թե օգտագործված ծամոնները փչացնում են քաղաքի ասֆալտը, մաստակ արտադրող «Hubba Bubba» ընկերությունն առաջարկեց փչացնել ոչ թե քաղաքային լանդշաֆտը, այլ իր գովազդները: Բոլոր անցորդներին առաջարկվում էր իրենց մաստակները՝ ըստ գույների, փակցնել պաստառի վրա, «ներկելով» այնպիսի հանրահայտ նկարներ, ինչպիսին են Վան Գոգի «Արևածաղիկը», դա Վինչիի «Մոնա Լիզան» և Էնդի Ուորհոլլի «Մերիլին Մոնրոն»:
Մարդիկ դարձել են լու

Լվերի դեմ միջոցների գովազդը Ջաքարտայի առևտրի կենտրոնի հատակին:
Մնաս բարո՛վ, ցելյուլիտ

«Nivea»-յի գովազդի վրա կանայք մեծ սիրով ճտտացնում են փուչիկները:
Զգա՜ քեզ ինչպես հնագետ

Չիկագոյի ժամանակակից արվեստւ թանգարանի գովազդում, ինչպես ակնթարթային վիճակախաղի տոմսի վրա, հարկավոր է քերել պաշտպանիչ շերտը՝ որպեսզի հնարավոր լինի կարդալ հաղորդագրությունը:
Տեսախաբկանք ոտքերի տակ

Հոլանդական գովազդն այն դեպքերի մասին է, երբ հասկանում ես, որ արժեր ապահովագրվել:
Հարթեցրո՜ւ կնճիռներդ
Շարունակությունը` այստեղ
