Սիրիայի ընդդիմությունը պահանջում է փոխել կառավարության պատվիրակության կազմը ժնևյան բանակցություններում


19:36 , 14 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Սիրիայի ընդդիմությունը պահանջում է փոխել կառավարության պատվիրակության կազմը ժնևյան բանակցություններում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Լուայ Սաֆին:

Նրա խոսքերով՝ միջսիրիական բանակցությունները փակուղի են մտել: «Մենք նախապայման չենք դնում երրորդ փուլից առաջ: Սակայն մենք առայժմ արդյունքի չենք հասել: Եվ դա միայն մեր համոզմունքը չէ, մենք տեսնում ենք, որ բանակցությունները ոչ մի տեղ չեն գնում: Մենք կցանկանայինք տեսնել ավելի մեծ կամք ռեժիմի կողմից, եթե դա հնարավոր է»,- նշել է Սաֆին:

Անդրադառնալով երրորդ փուլ անցկացնելու հավանականությանը՝ Սաֆին նշել է, որ դեռևս վաղ է խոսել, որ կլինի երրորդ փուլ:

Ընդդիմության ներկայացուցիչը նաև Ռուսաստանին կոչ է արել չարգելափակել Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ բանաձևը: