Վալենտինի օրվա առթիվ Հռոմի պապն օրհնել է 20 հազար սիրահարների


21:01 , 14 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սուրբ Վալենտինի օրվա առթիվ հատուկ ժամերգության ժամանակ օրհնել է 28 երկրի 20 հազար սիրահարների, ովքեր այսօր հավաքվել էին Սուրբ Պետրոսի տաճարի դիմացի հրապարակում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Վատիկանի տվյալներին:

Սկզբում նախատեսվում էր ժամերգությունը սովորականի նման անցկացնել Պողոս VI-ի անվան սրահում, սակայն օրհնություն ստանալ ցանկացողների թիվն այնքան մեծ է եղել, որ միջոցառումը տեղափոխվել է Վատիկանի կենտրոնական հրապարակ: