18:28 , 14 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան հրաժարականի խնդրագիր է ներկայացրել նախագահ Ջորջո Նապոլիտանոյին, ինչի մասին հայտնել է Twitter-ի իր էջում: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն:
«Գնում եմ Կվիրինալ պալատ՝ պետության ղեկավարի մոտ ստորագրելու հրաժարականի իմ խնդրագիրը: Շնորհակալություն նրանց, ովքեր ինձ օգել են»,- գրել է վարչապետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դեմոկրատական կուսակցությունը հավանության է արժանացրել իր առաջնորդ Մատեո Ռենցիի առաջարկը՝ երկրում նոր կառավարության անհետաձգելի ստեղծման անհրաժեշտության մասին: