ՄԱԿ-ը օդային կամուրջ է հաստատում Սիրիայի քաղաքների հետ


18:22 , 14 փետրվար, 2014

ՄԱԿ-ը օդային կամուրջ է հաստատում Սիրիայի քաղաքների հետ Panorama.am-ը գրում է.

ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակըհայտարարել է, որ Սիրիայի հյուսիսային Կամշլի քաղաքում օդային կամուրջ է ստեղծվել` 800 տոննա օգնություն է մատակարարելու համար: 

Սիրիայում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Տարիկ Քուրդին «Ֆրանս Պրեսին» հայտնել է, որ փետրվարի 6-ից ավելի քան 240 տոննա օգնություն է Դամասկոսից ուղարկվել Կամշլի: Այս ընթացքում ինը թռիչք է իրականացվել, որի նպատակն է շրջանցել ցամաքային վտանգները: 

Նախատեսվում է, որ ավելի շատ թռիչքներ են իրականացվելու, որոնք տեղափոխելու են դեղորայք, հագուստ և ծածկոցներ: Դրանք բնակչությանն է հանձնվելու Սիրիայի կարմիր մահիկի և այլ տեղական հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների միջոցով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ