Ընդդեմ «Դ!ԵՄ ԵՄ»-ի. Բուհերի ուսխորհուրդները հիմնականում կողմ են «կուտակային»-ին


17:56 , 14 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Հայաստանի պետական մի քանի բուհերի ուսանողական խորհուրդները և ուսանողական ակտիվը հիմնականում կողմ են պարտադիր կուտակային կենսաթոշակների նոր համակարգին և չեն պատրաստվում որևէ կերպ միանալ օրենքի որոշ դրույթների դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը: Այդ մասին Tert.am-ին պարզ դարձավ որոշ ՈՒԽ նախագահների, ինչպես նաև ուսանողների հետ ակտիվ առնչվող անձանց հետ զրույցներից:

Ավելին՝ ըստ Tert.am-ին հասած տեղեկությունների՝ որոշ բուհերի ՈՒԽ-ներ, ինչպես նաև ուսանողական ակտիվ խմբեր, որոնք հաճախ քաղաքական գործունեության են ծավալում, ցանկանում են նոր շարժում ձևավորել՝ ընդդեմ «Դ!ԵՄ ԵՄ»-ի: Այս տեղեկությունը, սակայն, հերքվեց մեր զրուցակիցների կողմից:

Երևանի պետական մանկավարժական համալսարանում «պարտադիր կուտակային»-ի հարցը դեռ քննարկման փուլում է, բայց ինչպես Ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանն ասաց` համակարգի հանդեպ իրենց տրամադրությունները դրական են: «Անընդհատ քննարկում ենք, բուհում սպասվում են նաև բազմաթիվ քննարկումներ: Անձամբ ես դրական եմ վերաբերում այդ համակարգին»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ իրենք չեն միանա «Դ!ԵՄ ԵՄ» պայքարին: «Յուրաքանչյուր քաղաքացի իր կարծիքի տերն է. ես կարծում եմ, որ պետք չէ դեմ դուրս գալ այդ օրենքին: Իսկ այդ խմբին դեմ դուրս գալու հետ մենք կապ չունենք»,-ասաց նա:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոռեկտոր, Երևանի պետական համալսարանի նախկին ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանն էլ ասաց, որ «պարտադիր կուտակային»-ի շուրջ ուսանողների դիրքորոշումները տարբեր են, իսկ կոնկրետ ինքը մտածում է, որ օրենքը դրական կանդրադառնա երկրի վրա:

«Ես էլ սկզբում մտավախություն ունեի այդ հարցում, մտածում էի, որ այդ համակարգը չի աշխատի, բայց մի քանի անգամ առիթ եղավ հանդիպել վարչապետի ու պատկան մարմինների հետ, որոնց հետ խոսելիս հասկանում ես, որ համակարգի աշխատելու պարագայում երաշխիքները բավականին շատ են: Հիմնադրամները բավականին հեղինակավոր են, որոնց բյուջեն մի քանի անգամ ավելի շատ է, քան մեր երկրի բյուջեն»,-ասաց նա՝ նշելով, որ այդ համակարգը պետք է այսօր, որովհետև ներկայիս կենսաթոշակային համակարգը աբսուրդ է:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ