ԱՄՆ-ում ստեղծվել են ռոբոտ մրջյուններ, որոնք կարող են առանց գծագրի տուն կառուցել


20:21 , 14 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկացի ինժեներները ստեղծել են ռոբոտ տերմիտներ (սպիտակ մրջյուն), որոնք կարող են կառուցել խոշոր և բարդ շինություններ առանց գծագրերի ու պլանի՝ հենվելով տեղանքի ռելիեֆի, հարակից շինարարական բլոկների մասին տվյալների վրա: Այս մասին հայտնում է Science ամսագիրը:

Հարվարդի համալսարանի պրոֆեսորները մինչ ռոբոտները ստեղծելն ուսումնասիրել են տերմիտների վարքը, շինհմտությունները: Միջատներին բնորոշ է տեղեկության փոխանակման և անուղղակիորեն աշխատանքի համակարգման ունակությունը:

TERMES սարքերը կարողանում են զգալ շինբլոկներն ու հարակից «գործընկերներին»:

Գիտնականները կարծում են, որ իրենց ստեղծած ռոբոտները կարող են կիրառվել ամբարտակների կամ երկրաշարժից տուժածների համար ժամանակավոր կացարանների կառուցման համար: