ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է հստակ քայլերի դիմել


17:25 , 14 փետրվար, 2014

Վերջին դեպքերը, որոնք կապված են Արցախի հետ, մտատանջող են. ԱՄՆ-ն շարունակում է իր լպրծուն միջազգային քաղաքականությունը: ԱՄՆ Լուիզանա նահանգի սենատը վերջերս ճանաչել էր Արցախի անկախությունը, իսկ այսօր Նյու Մեքսիկո նահանգի սենատը ճանաչում է Ադրբեջանի «ամբողջականությունը»:

ԱՄՆ-ի այսպիսի իռացիոնալ ու ուտոպիստական միջազգային քաղաքականության դեպքում չեմ կարծում, որ պետք է լուրջ ակնկալիքներ ունենալ ԱՄՆ կենտրոնական իշխանությունից: 

Սահմանին տեղի ունեցած վերջին դիվերսիոն գործողություններից հետո ԱՄՆ նահանգներից մեկը այսպիսի քայլ է անում, Օբաման ինքը պետք է դիվանագիտական նոտա ուղարկի իր ենթակայության տակ գտնվող ուժերին, որովհետև այս քայլը իջեցնում է ԱՄՆ-ի դերը թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային բոլոր հարթակներում:

ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է հստակ քայլերի դիմել և հանդես պետք է գա հայտարարությամբ, եթե մեկ անգամ որոշ շրջանակներ պատասխան չստանան դիվանագիտական, պաշտոնական մակարդակում՝ այս տենդենցը կարող է շարունակվել: