Ուրուգվայի նախագահը ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել վերանայել թմրաքաղաքականությունը


17:20 , 14 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ԱՄՆ-ին ու Եվրոպային կոչ է արել վերանայել թմրանյութերի դեմ պայքարի քաղաքականությունը՝ հայտնում է The Telegraph-ը: 

78-ամյա Մուխիկան հայտարարել է, որ զարգացած երկրներին, որոնք անօրինական թմրանյութերի ամենամեծ շուկաներն են, անհրաժեշտ է հրաժարվել արգելիչ գործիքներից՝ հօգուտ այլընտրանքային մեթոդների, ինչպիսիք են, օրինակ, մարիխուանայի ղեկավարվող վաճառքը: