Նուրբ, զգացմունքային ու կանացի գեղեցիկ 23 դիմանկար՝ Իրա Ցանտեկիդուից


17:30 , 14 փետրվար, 2014

Ժամանակակից նկարիչների շարքից այսօր կանդրադառնանք հույն գեղանկարչուհի Իրա Ցանտեկիդուին: Նկարչուհին ծնվել է 1967թ.-ին՝ Հունաստանում: 1982-1984թթ. սովորել է Նկարչության ու դիզայնի արվեստի դպրոցում, 1984-1989թթ.-ին Ճարտարապետության պետական տեխնիկական համալսարանում: Ցանտեկիդուն այժմ ապրում ու ստեղծագործում է Հունաստանում: Նրա աշխատանքները բարձր են գնահատվում ու տեղ են գտնում աշխարհի տարբեր պատկերասրահներում, ինչպես նաև անձնական հավաքածուներում: Ցանտեկիդուն հայտնի է իր նուրբ, զգացմունքային ու գեղեցիկ կանանց գեղանկարներով: Նա կանանց կտավի վրա կենդանացնելու հրաշալի տեխնիկա ունի, որի շնորհիվ կարողանում է արտահայտել ինչպես նրանց ցանկալի բնույթը, այնպես էլ բարդ ու խորը էությունը:
Այնուամենայնիվ, նկարչուհին բավականին բազմաժանր է ու նկարում է նաև քաղաքային տեսարաններ, ֆիգուրատիվ նկարներ, աբստրակտ դիմանկարներ, հայտնիների դիմանկարներ և այլն:
Նրա աշխատանքները դիտեք ստորև:

© Ira Tsantekidou 



 

 


 

Ira Tsantekidou: Fleur Rouge, 70x100Цl auf Leinwand

 



Ira Tsantekidou: Balkon in Cannes, je 120x30Цl auf Leinwand Ira Tsantekidou: Last Butterfly, 70x70Цl auf Leinwand
Այլ աշխատանքներ:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ անդրադարձել էինք երիտասարդ նկարչուհի Էլլ Ուիլզի, մատիտով ու ջրաներկով ապշցուցիչ աշխատանքներին: