Մոսկվան և Բեռլինը գտնում են, որ ուկրաինացիները ինքնուրույն պետք է դուրս գան քաղաքական ճգնաժամից


16:56 , 14 փետրվար, 2014

Մոսկվան և Բեռլինը գտնում են, որ ուկրաինացիները ինքնուրույն պետք է դուրս գան քաղաքական ճգնաժամիցTert.am-ը գրում է.

Ռուսաստանը և Գերմանիան կողմ են, որ ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ելքը պետք է գտնվի հենց ուկրաինացիների կողմից: Այս մասին տեղեկացնում է «Իտար-տասս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հայտարարություններին:

«Դա կլինի ուկրաինական ժողովրդի շահերին համապատասխան»,- նշել է Սերգեյ Լավրովը և միաժամանակ ավելացրել,- «Հույս ունենք, որ Ուկրաինայի մյուս բոլոր գործընկերները ևս այդպիսի մոտեցում կցուցաբերեն»:

ՌԴ արտաքին գործերի նախարարի խոսքով Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայում արտաքին միջնորդական ջանքերի կիրառմանը, եթե այդ մասին խնդրում են իշխանությունը և ընդդիմությունը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը անդրադառնալով խնդրին՝ նշել է. «Այս պահին ամեն ինչ կախված է Կիևում հակամարտող կողմերից»: Ըստ նախարարի՝ այս առումով արդեն նկատելի են իրավիճակը հարթելու համար միմյանց ընդառաջ գնալու քայլեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ