Երևանի մետրոպոլիտենը միակողմանիորեն խզել է ցույցի դուրս եկած 3 աշխատակցի հետ պայմանագրերը


15:56 , 14 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը միակողմանիորեն խզել է ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի բողոքի ակցիային մասնակցած իր 3 աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիրը, այս մասին Tert.am-ին հայտնեց աշխատանքից ազատված աշխատակիցներից մեկը՝ Անդրանիկ Գևորգյանը:

«Պայմանագրի խզում՝ գործատուի ցանկությամբ, անվստահության համար, հոդվածի համարը՝ 113.6»,- ասաց Անդրանիկ Գևորգյանը:

Նշենք, որ նա ծնվել է մինչև 1974 թվականը և օրենքը նրան չի վերաբերում, ինչը, սակայն, չի խանգարել, որպեսզի նա միանա բողոքի ակցիային:

Անդրանիկ Գևորգյանը Tert.am–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ աշխատանքից ազատված մյուս երկուսն են՝ Սևակ Հովհաննիսյանը և Գագիկ Գալստյանը, որոնք նույնպես մեքենավարներ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ