15:44 , 14 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
2013 թվականին խելացի ժամացույցների (smartwatch) վաճառքի ծավալները ողջ աշխարհում հասել են 1.9 միլիոնի, որոնցից 1.2 միլիոնն աշխատում են Անդրոիդ օպերացիոն համակարգով: Այս մասին նշված է Strategy Analytics խորհրդատվական ընկերության զեկույցում:
Խելացի ժամացույցների վաճառքի աճը պայմանավորված է Samsung Galaxy Gear սմարթֆոնի վաճառքի աճի հետ: Ժամացույցը վաճառվում է սմարթֆոնի հետ միասին: