Նախագահը ստորագրել է ՍԴ անդամների կենսաթոշակը բարձրացնող օրենքները


15:32 , 14 փետրվար, 2014

Նախագահը ստորագրել է ՍԴ անդամների կենսաթոշակը բարձրացնող օրենքներըPanorama.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: 

Նշենք, որ այս փոփոխություններով ՍԴ անդամների կենսաթոշակը կբարձրանա: