Սոչի-2014, դահուկավազք. Սերգեյ Միքայելյանը 46-րդն էր 92 մարզիկների պայքարում


15:24 , 14 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Շարունակվում են Սոչիի 2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերը:

Դահուկավազքի տղամարդկանց մրցապայքարի դասական ձևում 15 կմ մրցատարածությունում ելույթներն ավարտել է Հայաստանի ներկայացուցիչն Սերգեյ Միքայելյանը:

Մրցաշարի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ Արթուր Եղոյանը, ով նույնպես հայտավորված էր, չի մասնակցել մրցմանը, իսկ Սերգեյ Միքայելյանը 92 մարզիկների պայքարում զբաղեցրել է 46-րդ հորիզոնականը՝ 42:39.1 վրկ ցուցանիշով:

Չեմպիոնի կոչումը նվաճել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Դարիո Կոլոնյան՝ (38:29.7 վրկ): Արծաթե և Բրոնզե մեդալներ են նվաճել համապատասխանաբար Յոհան Օլսոնն (38:58.2 վրկ) ու Դանիել Ռիչարդսոնը (39:08.5 վրկ), ովքեր ներկայացնում էին Շվեդիան: