Երևանի Մետրոպոլիտենի կողմից աշխատանքից ազատվել են կուտակայինի դեմ բողոքի ակցիային մասնակցած աշխատակիցները


15:36 , 14 փետրվար, 2014

Նոր տեղեկացա, որ Երևանի Մետրոպոլիտենի կողմից աշխատանքից ազատվել է 3 աշխատակից, ովքեր միացած են եղել կուտակայինի դեմ բողոքի ակցիային: Իրոք որ, մեր չինովնիկների սրիկայությունը սահման չի ճանաչում, ճիշտ այնպես, ինչպես նրանց բթամտությունը:
Նրանք չեն էլ գիտակցում, որ իրենց ձեռքով են սղոցում այն ճյուղը, որի վրա նստած են, ու խոսքն ամենևին էլ արդար հասարակություն ունենալու պատրանքի մասին չէ: Սրանք չեն հասկանում, որ իրենք լցնում են համբերության բաժակը ու մոտեցնում են սոցիալական պայթյունը:
Լավ, ասենք, էդ երեք հոգուն գործազուրկ դարձրեցիք, հետո էլի 30 հոգու, հետո 300... վերջում էդ սաղ մարդիկ համալրելու են ձեզ ատող այն մարդկային ամբոխը, որը ուշ թե շուտ, դուրս է գալու փողոց ու պահանջելու է ոչ թե աշխատանք կամ բարեկեցություն, այլ միայն ու միայն ձեր արյունն ու ունեցվածքը:
Ի դեպ, նոր կարդացի նաև, որ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել է, որ 2013-ի դրությամբ 20 հազարից ավել հայաստանցիների համար ՌԴ մուտք գործելն արգելված է ու ևս 170 հազարը գտնվում են սև ցուցակում ու հենց գան Հայաստան, էլ չեն կարողանա վերադառնալ Ռուսաստան՝ առնվազն մի քանի տարի:
Հետաքրքիր ա՝ մեր կառավարությունը մտածե՞լ է, թե ոնց ա էդքան մարդուն հետ պահելու բունտի՞ց: Աչքիս չէ, որովհետև դեռ մի բան էլ ավելացնում են դժգոհների թիվը: