Թուրք Օլիմպիական չեմպիոնուհուն ցմահ որակազրկում է սպառնում


14:53 , 14 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Թեթև աթլետիկայի միջազգային միությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերի վազքի 1500մ մրցատարածությունում չեմպոն հռչակված Թուրքիայի ներկայացուցիչ Ասիլ Ալպտեկինին մրցումներից հեռացրել է մինչև մարզական արբիտրաժային դատարանի որոշուման հրապարակումը:

Մարզուհուն սպառնում է ցմահ որակազրկում: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ թեթև աթլետիկայի միջազգային միության 2013թ. մայիսին անցկացրած հետաքննության արդյունքում նրա կենսաբանական անձնագրում կասկածելի տվյալներ են հայտնաբերվել:

Եթե հաստատվի, որ նա օգտագործել է արգելված խթանիչներ, կարող է ցմահ որակազրկվել, քանի որ ավելի վաղ նա արդեն մեկ անգամ որակազրկվել է խթանիչներ օգտագործելու համար: