14:28 , 14 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Նեպալի իշխանությունները հայտարարել են, որ աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստ բարձրանալու համար գանձվող տուրքը նվազելու է, գրում է lenta.ru-ը՝ հղում անելով eKantipur.com-ին: Փոփոխությունը, սակայն, վերաբերելու է միայն միայնակ բարձրացողներին:
Նոր սակագնով արտասահմանցիները պետք է 11 հազար դոլար վճարեն: Խոսքը գարնան մասին է, երբ առավելագույն զբոսաշրջիկներ են գալիս: Ներկայիս դրությամբ միայնակ բարձրանալն արժե 25 հազար դոլար:
Մյուս եղանակներին բարձրանալու սակագները նույնպես նվազելու են: Եթե այժմ առմանը զբոսաշրջիկները վճարում են 12.5, իսկ ձմռանը՝ 6.25 հազար դոլար, ապա ապագայում նրանցից պահանջելու են 5.5 և 2.75 հազար դոլար: Սակագնի նվազեցման նպատակն ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելն է:
Սակագներն իջնելու են նաև տեղացիների համար մինչև 375 դոլար: Արտասահմանցիների համար նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2015 թվականին հունվարի 1-ից: