22:00 , 14 փետրվար, 2014Աշխարհահռչակ ապրանքանիշների լոգոների արժեքը խիստ տատանվում է՝ միլիոնավոր դոլարներից մինչև 0 դոլար: Լոգոն համարվում է ընկերության զարգացման ռազմավարական ամենագլխավոր նախապայմանը: Սակայն Դուք անչափ կզարմանաք՝ իմանալով, թե որ հայտնի ընկերությունները նույնիսկ 5 դոլար չեն վճարել իրենց լոգոյի ստեղծման համար:
1 Google
Ծախսվել է 0 դոլար
Չնայած, որ Google գույնզգույն լոգոն երկար տարիների ընթացքում բազում փոփոխությունների է ենթարկվել, նրա օրիգինալ դիզայնը ստեղծվել էր 1998թ.-ին՝ ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինի կողմից՝ անվճար GIPM գրաֆիկական ծրագրի միջոցով:
2 Coca-Cola
Ծախսվել է 0 դոլար
«Coca-Cola»-ի հայտնի լոգոն ստեղծվել էր հաշվապահ Ֆրենկ Մ.Ռոբինսոնի կողմից՝ 1886թ.-ին: Ընկերության պաշտոնական կայքի տեղեկության համաձայն՝ Ռոբինսոնն առաջարկել էր «Coca-Cola» անվանումը, քանի որ գովազդում երկու «C» տառերը գեղեցիկ կդիտվեն: Նա ցանկանում էր արտասովոր լոգո ստեղծել, այդ պատճառով բազմաթիվ փորձարկումներ էր կատարում, մինչև որ չմշակեց Spencerian ձեռագիրը, որը շատ բնորոշ էր այդ ժամանակներին:
3 Twitter
Ծախսվել է 15 դոլար
Իրենց աշխարհահռչակ լոգոն ընկերությունը գնել է 15 դոլարով՝ լուսանկարների խցիկից: Նկարի հեղինակը Սայմոն Օկսալին բրիտանացի նկարիչ է, ով ապրում է Ճապոնիայում: Իր աշխատանքի համար նա ստացել էր ընդամենը 6 դոլար: Իհարկե, այդ ժամանակներից ի վեր թռչունը մի քանի փոփոխությունների էր ենթարկվել և ավելի նորաձև տեսք էր ստացել:
4 Nike
Ծախսվել է 35 դոլար
Ընկերության համահիմնադիր Ֆիլ Նայթը հայտնի լոգոն գնել էր 1971թ.-ին Քարոլին Դևիդսոնից (գրաֆիկական դիզայներ): Ապրանքանշանը տեսնելուց հետո Նայթն ասել է. «Այն ինձ դուր չի գալիս, բայց ժամանակի ընթացքում կսիրեմ այն»՝ «Nike»-ի ապրանքանշանի համար Դևիդսոնին տալով 35 դոլար:
5 NeXT
Ծախսվել է 100.000 դոլար
Սթիվ Ջոբսի ընկերության լոգոն ստեղծել է լոգոների ամենահայտնի դիզայներ Փոլ Ռենդը, ով նախագծել է IBM-ի, UPS-ի, ABC հեռուստաալիքի և մի շարք այլ ընկերությունների ապրանքանշանները:
6 Լոնդոնի օլիմպիական խաղեր, 2012
Ծախսվել է 400.000 ֆունտ սթերլինգ (մոտ 625.000 դոլար)
«Wolff Olins» գործակալության կողմից ստեղծված ապրաքանշանը մշակվել էր դեռևս 2007թ.-ին և անփույթ տեսքի համար ենթարկվել էր սուր քննադատության:
7 Pepsi
Ծախսվել է 1.000.000 դոլար
Ապրաքանշանը թարմացվել էր «Arnell Group» ստուդիայի կողմից՝ 2008-ին:
8 BBC
Ծախսվել է 1.800.000 դոլար
BBC հեռուստաալիքը իր լոգոն վերափոխել էր 1997թ.-ին՝ փոխարինելով թեք գիրը և կոնտրաստային գույները ավելի պարզի և հասարակի:
9 BP (British Petroleum)
Ծախսվել է 211.000.000 դոլար
2008թ.-ին իր ապրաքանշանի համար BP ընկերությունը տրամադրել է 211 մլն դոլար: Ogilvy & Mather գովազդային գործակալությունը երկար ժամանակ աշխատել է լոգոյի, կարգախոսի և տեսքի վրա, որպեսզի սպառողին հուսալիություն ներշնչի: