Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ` Life.panorama.am-ը ներկայացնում է «սիրառատ շարք» այն մասին, թե որտեղ և ում հետ են նշելու հայ աստղերը սիրո տոնը: Թեմայի շուրջ այս անգամ զրուցել ենք երգչուհի Արփինե Բեկջանյանի հետ: Նրա խոսքով ինքը և ամուսինը` Արման Էլբերտը, սիրո տոնը կնշեն երևանյան սրճարաններից մեկում. «Այնտեղ կհամատեղենք աշխատանքը ժամանցի հետ»,-նշեց նա,-«ամուսինս տոն օրերին միշտ զարմացրել է ինձ յուրօրինակ վայրի ընտրությամբ, հաճելի միջավայր ստեղծելով և թանկ նվերներով, որոնք նաև հետաքրքիր և պիտանի են եղել»:
