Մի բան, որը հաջողակ մարդիկ երբեք չեն անում առավոտյան. Huffinghton Post


14:04 , 14 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Առավոտյան արթնանալիս մարդիկ սովորաբար ձգվում են, ստուգում հեռախոսն ու լոգանք ընդունում։ Սակայն կա մի բան, ինչն անել իրենց երբեք թույլ չեն տալիս հաջողակ մարդիկ։

Ինչպես նշում է Huffinghton Post պարբերականը, հաջողակները վաղ առավոտյան երբեք չեն ստուգում իրենց էլեկտրոնային փոստը։ Պարզվում է՝ այս թեման այնքան կարևոր է, որ Ջուլի Մորգենսթերնը մի ամբողջ գիրք է գրել դրա մասին, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Երբեք մի ստուգեք Ձեր էլեկտրոնային փոստն առավոտյան»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ