Սիրիայում ոտնահարվում են միջազգային օրենքները. ՄԱԿ


13:57 , 14 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

ՄԱԿ հումանիտար առաքելության ղեկավար Վալերի Ամոսը հայտարարել է, որ Սիրիայում հակամարտող կողմերը շարունակում են խախտել միջազգային օրենքները և մարդու իրավունքները՝ հաղորդում է BBC-ն:

Դիմելով Անվտանգության խորհրդին՝ Ամոսը կոչ է արել ընդունել բանաձև, որը թույլ կտա փոխել իրավիճակը Սիրիայում և հնարավորություն կընձեռի հումանիտար օգնություն ցուցաբերել սիրիացիներին:

Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի Հոմս քաղաքում հրադադարը երկարաձգվել է ևս երեք օրով, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան լքել շրջափակված քաղաքը: ՄԱԿ-ը մթերային և անհրաժեշտ այլ օգնություն է ուղարկել Հոմս, ինչպես նաև ավտոբուսներ՝ տեղի բնակիչների տարհանման համար: