14:03 , 14 փետրվար, 2014
Ես դեմ եմ Վալենտինի օրվան ու ասեմ, թե ինչ նկատառումներով.
Վալենտինի օրվա ու ցանկացած ոչ հայկական տոնի նկատմամբ՝ որպես էդպիսին, նեյտրալ եմ տրամադրված, բայց քանի դեռ դրանք չեն խանգարում ու հակասության մեջ մտնում մեր տոների ու արժեհամակարգի հետ: Վալենտինը շատ կոնկրետ խանգարում ա Սուրբ Սարգսին, որովհետև բավականին մոտ լինելով ժամանակային առումով, Վալենտինի տոնը հայ տղաների մի զգալի մասից խլում է էներգիան ու, ինչո՞ւ ոչ, ֆինանսական միջոցները և արդյունքում, Սուրբ Սարգսին ո՛չ հալ ա մնում, ո՛չ հավես:
Վալենտինի օրը վաղուց կորցրել է իր հոգևոր խորհուրդը և վեր է ածվել լավ փիառված կոմերցիոն պրոյեկտի: Ամերիկացիների լեզվով ասած՝ մեծ սեյլ ա՝ բացիկների, ծաղիկների ու շոկոլադեղենի և ուրիշ ոչինչ:
Առաջ ավելի թեթև էի նայում այս հարցին, բայց հայերիս մեջ իրոք խորը արմատներ ունի օտարամոլությունը և ցանկացած «վալենծինոտ» բան էլ ավելի է հեռացնում մեր արմատներից ու աստիճանաբար ջնջում մեր ազգային ինքնությունը (ամոթ ինձ, թե ես Գոռ Թամազյանի աշխատություններն եմ կարդացել):