13:02 , 14 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Նյու Յորքում մասնավոր ձնահավաք մեքենան ճզմել է հղի կնոջը, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից կինը մահացել է, իսկ երեխային հաջողվել է փրկել, հայտնում է CNN-ը:
Դեպքը տեղի է ունեցել չինական մթերային շուկայի կայանատեղիում: Հղիության վերջին ամսում գտնվող 36-ամյա Մին Լին մթերքը լցրել է մեքենան, երբ այդ պահին կնոջը հարվածել է մինի բուլդոզերը, որը մաքրում էր կայանատեղիի ձյունը, գրում է The New York Times-ը:
Տուժածին տեղափոխում են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկներն արձանագրում են նրա մահը: Կնոջն արագ կեսարյան հատում են արել: Երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ:
Ոստիկանությունը հարցաքննել է ձնամաքրիչ մեքենայի 42-ամյա վարորդին: Հայտնի չէ՝ արդյոք նրան մեղադանք կներկայացվի՞: