12:56 , 14 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Ֆրանսիայի տնտեսությունը 2013 թվականի 4-րդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ աճել է 0.3%-ով, գրում է rbc.ru-ը՝ հղում անելով Insee վիճակագրական բյուրոյի հրապարակած տվյալներին: Ավելի վաղ վերլուծաբանները կանխատեսել էին 0.2% աճ:
Դրական միտումները հիմնականում արձանագրվել են կորպորատիվ ներդրումների աճի և սպառողական ծախսերի ծավալների մեծացման շնորհիվ:
2013 թվականի 3-րդ եռամսյակում Ֆրանսիայի տնտեսությունը զրոյական աճ էր ցույց տվել:
Աճ է արձանագրել նաև Գերմանիայի տնտեսությունը: Ըստ Գերմանիայի Ազգային վիճակագրական ծառայության, 2013 թվականի 4-րդ եռամսյակում տնտեսությունը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 0.4%-ով:
Գերմանիայի ՀՆԱ աճին նպաստել են ապրանքների ու ծառայությունների արտահանման ծավալների մեծացումը: