Վիրավորելով Տեր Հակոբին՝ վիրավորում եք մի ամբողջ ազգի


12:51 , 14 փետրվար, 2014

Այս օրերին որոշ մանկլավիկ 10000-դրամանոց մարմնավաճառ կամ ավելի կոնկրետ ծախու վայրահաչ շներ, փորձում են ցեխ շպրտել Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի կատարած գործի վրա:
Շատ մարդիկ Տեր Հայրի կատարած եկեղեցանվեր գործունեությունը փորձում են սևացնել:
Մեր լրատվական կայքերից մեկում կարդացի Արթուր Հայրապետյան հեղինակի, կամ իրեն հեղինակ համարող մեկի գրառումը՝ Տեր Հակոբի դեմ ուղղված:
Իրեն եկեղեցու նվիրյալ համարող անձնավորությունը, քննադատում է մեր եկեղեցու իրական նվիրյալ հոգևորականին, այն դեպքում, երբ այդ մարդիկ միայն քննադատել գիտեն:
Տեղեկացնեմ, որ Տեր Հակոբն այն եզակի հոգևորականներից է, ով անձնվիրաբար շենացնում է մեր Սուրբ Եկեղեցին, ով ջանք ու եռանդ չի խնայում մեր եկեղեցու կայացման և հավատացյալներին հոգևոր սնունդ տալու գործում:
Իսկ այն անձինք, ովքեր պատվեր են կատարում, կամ փորձում են իրենց կարճ ուղեղով նսեմացնել, սևացնել, ապա թող առաջինն իրենց քննադատեն, որ ոչ մի գործ չանելով վիրավորում են իրական Քրիստոնյաներին, քանզի Տեր Հակոբը հանդիսանում է իրական Քրիստոնյա, իրական հայ և բազմահազարանոց Քրիստոնյաների սիրելի հոգևոր հայր:
Հ.Գ.1 Վիրավորելով Տեր Հակոբին՝ վիրավորում եք մի ամբողջ ազգի:
Հ.Գ.2 Հուսամ` փոշեկուլ միացնելուց, արդուկ միացնելուց խոսացող մարդիկ կսթափվեն, և կարծում եմ, որ այդ մարդկանց հարկավոր է նմանատիպ կենցաղային տեխնիկա, քանզի չունենալով, փորձում են պատվիրատուներին հասկացնել նմանատիպ սարքերի պակասի մասին:
Հ.Գ.3 Սա թող վիրավորանք չհամարվի, այլ սթափեցնող կոչ: