Սեքսը մարզում է ուղեղը և պաշտպանում քաղցկեղի առաջացումից


13:20 , 14 փետրվար, 2014

 

Մարդկային կենսագործունեության ամենաինտիմ ոլորտը չի դադարում հետաքրքրել տարբեր երկրների գիտնականներին: Սեքսի ազդեցության վերաբերյալ վերջին հետազոտությունները զարմացրել էին իրենց արդյունքներով:  

Քվեբեկից մի խումբ հետազոտողներ մի քանի տարի հետևել են կամավորների վարքագծին և ամենակարևորը, ինչ նրանք պարզել են, այն էր, որ սեքսն էականորեն դանդաղեցնում է քաղցկեղածին բջիջների զարգացումը: Խոսքը կանոնավոր սեքսի մասին է, այլ ոչ թե միանգամյա: 

Ավելին, կես ժամ սեքսով զբաղվելուց հետո մարդու ուղեղն այնպես է մարզվում, ինչպես որ երկարատև սպորտային մարզումներից հետո: Ինչպես նաև սկսում են աշխատել ուղեղի այն շրջանները, որոնք մարդիկ չեն օգտագործում առօրյա կյանքում:

Սակայն կան նաև վատ նորություններ: Պարզվել էր, որ վերջին 20 տարիների ընթացքում մարդիկ ավելի քիչ են սկսել սիրով զբաղվել: Եթե 20 տարի առաջ սիրով զբաղվում էին շաբաթական միջինը 6 անգամ, ապա ներկայումս 5, և նկատվում է այդ ցուցանիշի նվազման միտում: