Արցախյան պատերազմի իրական հերոսներին վարկաբեկելու նպատակով պետական լրատվամիջոցներով օրենքով գողերին են հերոսացնում


11:55 , 14 փետրվար, 2014

Մարդ ինչքան պետք ա զզվի ու ատի իր հայրենիքը, որ հայտարարի թե Արցախյան պատերազմի հաղթանակներին մեծ ավանդ են ունեցել հայ օրենքով գողերը ի դեմս սվոյ ռաֆի, դքի նորիկի, ժնջիլ վաղոյի, որ իբր այս գողերը պատերազմի տարիներին զենք էին մատակարարում Արցախ: Ու էս ամենը հայտարարվում ա Հայաստանի հեռուստատեսությամբ, ու մարդիկ էս հարցի շուրջ ֆիլմ են նկարում ու լուրջ-լուրջ մտքեր արտահայտում:
Բախտներս բերեց, որ Դեդ Հասանին ու Յապոնչիկին չհռչակեցին արցախյան հաղթանակի հեղինակներ:
Բայց ո՞ւր ա նայում մեր Ազգային անվտանգությունն ու ոստիկանությունը, որ Արցախյան պատերազմի իրական հերոսներին վարկաբեկելու նպատակով պետական լրատվամիջոցներով օրենքով գողերին են հերոսացնում...