Ալպիական մանուշակ (ցիկլամեն)
Նվիրելով նրան այս նրբագեղ ու քնքուշ ծաղիկը, դուք կընդգծեք ձեր զգացմունքների վեհությունը և ձեր նվիրվածությունը: Ալպիական մանուշակը բազմամյա ծաղիկ է, և այն շատ երկար ժամանակ կհիշեցնի նրան ձեր ջերմ զգացմունքների մասին:
Էստրագոն
Նվիրելով այս ծաղիկը` դուք սիմվոլիկ կերպով կարտահայտեք ձեր զգացմունքների մաքրությունը և ամրությունը: Էստրագոնը բազմամյա բույս է: Այս բույսի առկայությունն աջակցում է երկարատև և հուսալի հարաբերությունների պահպանմանը:
Տուբերոզա
Եթե դուք ցանկանում եք ընդգծել նրա հանդեպ ձեր ունեցած կիրքը և մինչև ականջները սիրահարված լինելը, ապա ամենալավ նվերը կլինի տուբերոզայի մեկ փունջը: Այսպիսի փունջը խորհրդանշում է հարաբերությունների վառ լինելը և ձեր ինքնամոռաց տարվածությունը ձեր սիրելիով:
