11:16 , 14 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Դատավորների շրջանում սոցիալական իրավունքների համար պայքարը շարունակվում է և կառավարության վարած վերջին սոցիալական քաղաքականության հետևանքով, հնարավոր է այն համատարած բնույթ ստանա: Նկատենք՝ չորս պաշտոնաթող դատավորների սոցիալական իրավունքների պաշտպանության պահանջով հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կքննի արագացված կարգով, իսկ արդեն Հայաստանի ներսոմ նույն իրավունքների համար պայքարում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի պաշտոնաթող դատավոր Սուրիկ Ղազարյանը:
Վերջինը առողջական խնդիրների պատճառով համակարգում 20 տարի աշխատելուց հետո նախագահի հրամանագրով 2011 թվականին դադարեցնում է լիազորությունները և երբ տեղեկանում է, որ կենսաթոշակ չի ստանալու, սկսում է պայքարել սոցիալական իրավունքների համար, որը շարունակվում է արդեն մի քանի տարի:
Նախկին դատավորի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եթե նախկինում դատավորը, որը ունի 10 տարուց ավելի աշխատանքային ստաժ ուներ կենսաթոշակի իրավունք իր վերջին աշխատավարձի (դրույքաչափ և հավելավճարներ) 75 տոկոսի չափով, ապա «ՀՀ դատական օրենքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունից հետո իրավիճակը փոխվում է:
«Դատավորները այս օրենքը աչքի տակ ունենալով, աշխատում են, լավ հասկանալով, որ երբ 65 տարեկանում իրենք գնան թոշակի, կունենան X գումար թոշակ: Սակայն անսպասելիորեն օրենքում փոփոխություն է կատարվում ու ներմուծվում է տարիքային շեմը` այսինքն դատավորը դարձյալ ունի թոշակի իրավունք այն դեպքում, եթե նա նաև հատում է տարիքային շեմը` 63 տարեկանը: Ու ամենատարօրինակը` դա կիրառվում է այն դատավորների դեպքում, որոնք արդեն երկար տարիներ աշխատում էին համակարգում: Սուրիկ Ղազարյանը երբ աշխատում էր, չգիտեր, որ օրենսդիրը տարիքային շեմ է հաստատելու: Միևնույն ժամանակ, նա 20 տարի աշխատել է դատավոր և սոցվճարներ է կատարել: Փաստորեն, դրանք կորան», -նշեց իրավաբանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ