Հնարավոր է թույլ անձրև


10:50 , 14 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Հանրապետության տարածքում` փետրվարի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ին առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը, 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևանում՝ փետրվարի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին հնարավոր է թույլ անձրև: