10:36 , 14 փետրվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկօրյա այցով այսօր ժամանել է Պեկին: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Ինչպես հայտնել է Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը՝ Քերիին Չինաստան է հրավիրել արտգործնախարար Վան Ին: Այցի ընթացքում կողմերը մտադիր են քննարկել ամերիկա-չինական հարաբերությունները և փոխադարձ շահերից բխող այլ հարցեր: