Կլիչկոն հայտարարել է Ուկրաինայի շրջաններով շրջագայության մասին


10:12 , 14 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինական «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն փետրվարի 14-ից 16-ը կայցելի Չերկասի, Պոլտավա և Դնեպրոպետրովսկ, որտեղ կմասնակցի հանրահավաքներին, կշփվի քաղաքացիների հետ և կհանդիպի կուսակցական ակտիվի հետ, գրում է Взгляд-ը:

Ուրբաթ՝ փետրվարի 14-ին, Վիտալի Կլիչկոն կլինի Չերկասիում, որտեղ կայցելի քրեակատարողական հիմնարկ՝ ձերբակալված ակտիվիստների հետ հաղորդակցվելու համար: Չերկասիի բնակիչների հետ հանդիպումը տեղի կունենա Բոգդան Խմելնիցկու հրապարակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ