Վրաերթի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության թղթակիցը. վարորդը դիմել է փախուստի


12:22 , 29 հունիս, 2012

Երեկ՝ հունիսի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23.15-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Լեոյի փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Սոսեի 6 շենքի բնակիչ 21-ամյա Տիգրան Դանիելյանին: Վրաերթի ենթարկվածը ձախ ձեռքի բեկորային տեղաշարժ կոտրվածքներով տեղափոխվել է երրորդ կլինիկական հիվանդանոց:

 Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով Տ. Դանիելյանը Հանրային հետուստաընկերության «Առաջին լրատվական» (նախկին «Հայլուր») հաղորդման թղթակից է:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու համար վրաերթ կատարած և վրաերթի վայրից փախուստի դիմած վարորդին:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ իր տեղեկություններով Տ. Դանիելյանը դարձել բրիտանական BBC լրատվական գործակալության հայատանյան թղթակից: