Գյումրիի նախկին ու ներկա քաղաքապետերի թշնամանքը վերածվում է ընտանեկան դրամայի


09:08 , 14 փետրվար, 2014

Գյումրիի նախկին ու ներկա քաղաքապետերի թշնամանքը վերածվում է ընտանեկան դրամայիArmnewstv.am-ը գրում է.

 

Տիգրանյանի անվան Արվեստի դպրոցի տնօրեն Մանյա Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն: Սովորական գործընթացը հնչեղություն ստացավ, որովհետև Մանյա Ղուասյանը Գյումրիի նախկին քաղաքապետի դուստրն է և, ըստ մամուլի հրապարակումների, ներկա քաղաքապետին գրել է աշխատանքից ազատվելու ոչ սովորական դիմում:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսնակը հերքեց Մանյա Ղուկասյանի պաշտոնանկությունը պարտադրելու մասին լուրերը: Արվեստի դպրոցն արդեն ունի Ժամանակավոր պաշտոնակատար: Ռիտա Մադոյանի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելն էլ սովորական կընկալվեր, եթե մինչև այդ չխոսեին, որ դպրոցի ղեկավարությունը ստանձնելու է Սամվել Բալասանյանի զարմուհին` Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի դուստրը՝ Լուսինե Սանոյանը: Արվեստի դպրոցում Սանոյան ազգանունով միայն մեկ ակորդեոնահար կա, որը տղամարդ է և Բալասանյանների հետ ազգակցան կապ չունի: Իսկ թե ով կդառնա Արվեստի դպրոցի տնօրենը` պարզ կդառնա առնվազն մեկ ամսից:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ