Թեժ քննարկում Lորդերի պալատում և Հավայան կղզիներում


08:52 , 14 փետրվար, 2014

Թեժ քննարկում Lորդերի պալատում և Հավայան կղզիներումArmnewstv.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի պառլամենտում կայացել է Արցախի և Ադրբեջանի վերաբերյալ բանավեճ: Պատգամավոր Սթիվեն Փաունդը գործընկերներին է ներկայացրել հակամարտության պատմությունը, սկսել է խորհրդային շրջանից: Փաունդը նշել է, որ Խորհրդային ադրբեջանի ղեկավար` Նարիմանովի ջանքերով, Խորհրդային ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղը պարզապես տվեց Ադրբեջանին, Խորհրդային միության փլուզման տարիներին Հայաստանը ընկավ ծանր վիճակի մեջ, երկրաշարժ, շրջափակում, և այլն: Հենց այս ժամանակաշրջանում` 1991 թվականին, Լեռնային Ղարաբաղի հյուսիսային Շահումյան շրջանում անցկացվեց այսպես կոչված «Օղակ օպերացիան», որն ուղեկցվում էր հայերի էթնիկ զտումներով: Սթիվեն Փաունդի ելույթին միջամտել է պառլամենտի մեկ այլ անդամ` հիշեցնելով, որ Բրիտանիան ադրբեջանի հետ տնտեսական լուրջ կապեր ունի: 

Պատգամավորը խոսել է հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին, գործընկերներին կարճ և դիպուկ ներկայացնելով, թե կողմերի համար ինչ է Լեռնային Ղարաբաղը: Փաունդը մեջբերել է Սախարովին. «Ադրբեջանի համար Ղարաբաղը ամբիցիա է, հայերի համար` կյանքի ու մահվան խնդիր»:

Լեռնային Ղարաբաղի մասին քննարկումներն այսքանով ավարտվել են: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունն էլ ներկայացրել է իր բացարձակ չեզոք դիրքորոշումը և աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Ադրբեջանը ի պատասխան փորձել է քարոզչական հարթակ դարձնել ամերիկյան ամենահեռավոր նահանգը: Հավայան կղզիներում Բաքուն փորձել է անցկացնել հակահայկական երկու բանաձև` Արցախյան բանակցությունների և Խոջալուի վերաբերյալ: Տեղի հայությունը հակահարված է տվել: Անի Մարտիրոսյանի ելույթից հետո, ադրբեջանական նախաձեռնությունը տապալվել է:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ