08:44 , 14 փետրվար, 2014«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանի դիվանագիտական կորպուսում լուրջ փոփոխություն է սպասվում, Սերժ Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին։
Ըստ նույն աղբյուրների՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում քննարկվում է «Եվրասիական մեդիա» ընկերության տնօրեն, 47-ամյա Վարդան Տողանյանի թեկնածությունը։ Վերջինս, ի դեպ, համարվում է նախագահի նստավայրի երիտասարդական թևի թեկնածուն։
«Ժողովուրդ»-ին երեկ չհաջողվեց պաշտոնապես որևէ մեկնաբանություն ստանալ այս կապակցությամբ՝ չնայած նման դեպքերում նախագահականն ունի նույնաբովանդակ պատասխան՝Ս. Սարգսյանի հրամանագրերի մասին կիրազեկվի պատշաճ կերպով ժամանակին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: