ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը հռչակվել է Երջանկության միջազգային օր


12:13 , 29 հունիս, 2012

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը հռչակվել է Երջանկության միջազգային օր:Այսուհետև յուրաքանչյուր տարվա մարտի 20-ը նշվելու է որպես Երջանկության միջազգային օր: Նման որոշում է կայացվել ՄԱԿ-ի 193 անդամ-պետությունների մասնակցությամբ կայացած հավաքում: Նախաձեռնության հեղինակը Բութանն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երկրներին կարգադրել է օրը նշել հավուր պատշաճի, այդ թվում՝ կրթական և լուսավորչական ծրագրերի միջոցով: