02:48 , 14 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Ռուս հանրահայտ գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշենկոն այսօր հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Տղամարդկանց մենքսահքի մրցման սկսվելուց առաջ նա խորացրել է մեջքի վնասվածքը և ստիպված է եղել հրաժարվել սահադաշտ դուրս գալուց:
Տեղեկացնենք, որ այս օլիմպիադայում Պլյուշենկոն թիմային պայքարում հռչակվել է օլիմպիական չեմպիոն, իսկ 2006 թվականին ոսկե մեդալ էր վերցրել մենասահքում: