Բելգիայում օրինականացրել են երեխաների էֆթանազիան


00:44 , 14 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Բելգիայում ընդունել են երեխաների էֆթանազիան, փոխանցում է Reuters-ը:

Օրինագիծը նախատեսում է, որ եթե երեխան անբուժելի հիվանդ է, տառապում է ցավերից, և նրան բուժելու միջոց չկա, կթույլատրվի նրան էֆթանազիայի ենթարկել: Դա պետք է թույլատրեն նաև ծնողները: Որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի, այն պետք է ստորագրի Բերգիայի թագավոր Ֆիլիպը:

Ավելի վաղ հայտնել էին, որ Բելգիայի Սենատը հավանություն է տվել ծանր հիվանդ երեխաների էֆթանազիան թույլատրող օրենքին: