ՖԻՖԱ. Հայաստանը նոր ռեկորդ սահմանեց


23:57 , 13 փետրվար, 2014

ՖԻՖԱ. Հայաստանը նոր ռեկորդ սահմանեցArmsport.am-ը գրում է.

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ հրապարակման համեմատ առաջադիմել է 8 հորիզոնականով:

Այսօրվա հրապարակված աղյուսակում Հայաստանի ընտրանին զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեր հավաքականի պատմության ընթացքում:

Ռուսաստանի հավաքականը, որին մարտի 5-ին հյուրընկալվելու է Հայաստանը, պահպանել է 22-րդ տեղը:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: