Խոշոր ավտովթար Նորատուս գյուղի վարչական տարածքում. կան վիրավորներ


23:17 , 13 փետրվար, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 12-ին՝ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, բախվել են Գավառ քաղաքի բնակիչ, 27-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Վազ 2101 մակնիշի 35 ՕԼ 911 համարանիշի, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գուղի բնակիչ, 26-ամյա Ջիվան Մանջոյանի վարած Volkswagen մակնիշի 23 ՕՕ 896 համարանիշի և Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչ, 22-ամյա Իշխան Աբրահամյանի վարած BMW մակնիշի 34 PՏ 559 համարանիշի ավտոմեքենաները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ