Հոմսում զինադադարը երկարացվել է երեք օրով


23:09 , 13 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Սիրիայի Հոմս քաղաքի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հայտարարված զինադադարը երկարացվել է ևս երեք օրով: Այդ մասին հաղորդել է Daily Star լիբանանյան թերթը:

Անցած ուրբաթ օրվանից՝ փետրվարի 7-ից, քաղաքում հրադադարի ռեժիմ էր հայտարարվել երեք օրով, որի ընթացքում սիրիական Կարմիր մահիկը և ՄԱԿ-ի աշխատակիցները Հոմս էին հասցնում մարդասիրական օգնություն և այստեղից տարհանում խաղաղ բնակիչներին:

Փետրվարի 10-ին իշխանությունները և ընդդիմությունը զինադադարը երկարացրել էին ևս երեք օրով: Ներկայում Հոմսից տարհանվել է շուրջ 1,5 հազար խաղաղ բնակիչ: