Կարգալույծ հոգևորականների եւ ապօրինի կարգալուծությունների մասին


22:45 , 13 փետրվար, 2014

Հայր Եղիա ԽաչատուրեանԸստ Առաքելական կանոնների` եկեղեցու բարձրագոյն իշխանութիւնը պատկանում է Եպիսկոպոսաց ժողովին` Սինոդին: Եկեղեցական բոլոր կարեւոր հարցերը քննարկւում եւ լուծւում են միայն Սինոդի կողմից` համաձայն եկեղեցու ուղղափառ վարդապետութեան եւ Սուրբ Հայրերի կողմից տնօրինած կանոնական որոշումների: Որեւէ հակականոնական վճիռ անվաւեր է եւ անգործադրելի: Եկեղեցու միանձնեայ ղեկավարումը դէմ է առաքելական կանոններին եւ ուղղափառ աւանդութեանը: