Ամերիկյան թանգարանի մեքենաները գետնի տակ են հայտնվել


19:52 , 13 փետրվար, 2014

Ամերիկյան թանգարանի մեքենաները գետնի տակ են հայտնվելPanorama.am-ը գրում է.

Քենթուքիի «Կորվետ» Ազգային թանգարանում (National Corvette Museum)  ցուցադրված 8 մեքենա գետնի տակ է հայտնվել: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն` հղում անելովAssociated Press-ին:

Հրշեջների գնահատականով` դեպքի վայրում առաջացել է 9մ խորությամբ և 12 մ տրամագծով փոս: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 12-ի վաղ առավոտյան: Թանգարանը, որտեղ ցուցադրված են դասական ամերիկյան սպորտային ավտոմեքենաներ, այդ ժամանակ փակ է եղել այցելուների համար:

Աշխատակիցներն այդ ժամանակ նույնպես շենքում չեն եղել, այնպես որ միջադեպի պատճառով ոչ ոք չի տուժել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ