19:46 , 13 փետրվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարծում է, որ էլեկտրոնային լրտեսության ծրագիրը, որի պատճառով Կենտուկի նահանգի սենատոր Ռենդ Փոլը դատական հայց է ներկայացրել նախագահ Բարաք Օբամայի դեմ, օրինական է` հաղորդում է The New York Times-ը:
Փոլն Օբամայի դեմ դատական հայցը ներկայացրել է չորեքշաբթի օրը: Պատասխանող կողմ են հանդիսանում նաև Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Քիթ Ալեքսանդերը, Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը և Հետախուզության դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմին:
Արդարադատության ներկայացուցիչ Փիթեր Քարն, ի պատասխան Փոլի հայցի, հայտարարել է, որ լրտեսության ծրագիրն օրինական է: Նրա խոսքերով` դա հաստատել են առնվազն 15 դատավորներ:
Փոլը հայտարարում է, որ ամերիկացիների հեռախոսազանգերի մասին տվյալների հավաքագրման ծրագիրը խախտում է ԱՄՆ սահմանադրության ուղղումը և անօրինական է: