Չինաստանում անցորդները վերադարձրել են ամուսինների ձեռքից քամու քշած փողերը


20:31 , 13 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Չինաստանում անցորդներն ամուսնական զույգին են վերադարձրել ավելի քան 3 հազար դոլար գումարը, որ քամին քշել է նրանց ձեռքից, գրում է ТСН.ua-ն: 

Թղթադրամները տարածվել են ամբողջ փողոցով՝ մտնելով ավտոմեքենաների տակ ու թռնելով ծառերի ճյուղերի վրա: Անցորդներն անմիջապես նետվել են օգնության, սակայն ոչ թե իրենց շահի համար, այլ օգնելու նպատակով: 

Այդ կերպ գումարը վերադարձվել է դրանց տերերին: Երբ զույգը հաշվել է գումարը, կորուստը կազմել է ընդամենը 50 դոլար: