Ռաֆայել Մեգալի համար մեծ պատիվ է կրել «Արշիլ Գորկի» մեդալը


19:08 , 13 փետրվար, 2014

Ռաֆայել Մեգալի համար մեծ պատիվ է կրել «Արշիլ Գորկի» մեդալըPanorama.am-ը գրում է.

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է նկարիչ Ռաֆայել Մելիքյանին՝ Մեգալին: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ներկայացնելով արվեստագետին՝ նախարարը մասնավորապես նշել է. «Չնայած երիտասարդ տարիքին՝ Ռաֆայել Մեգալը հասցրել է նվաճել շատ աշխարհահռչակ ցուցասրահներ և իր ստեղծագործությամբ զարմացնել և ուրախացնել շատ արվեստաբանների: Նրա նկարները այս աշխարհը դարձնում են ավելի գունագեղ, բարի, լուսավոր»:

Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու, ինչպես նաև գեղանկարչության ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով պարգևատրել է գեղանկարիչ Ռաֆայել Մեգալին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ