19:02 , 13 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին:
«Անկեղծ ասած, Յուրա Մովսիսյանի վիճակը մեզ անհանգստացնում է: Ընդ որում՝ դա կապված չէ նրա ծնկի հետ: Պորտուգալիայի հավաքի ժամանակ նա դեռ 3 մարզում իրար ետևից չի անցկացրել հիմնական խմբի հետ: Բարձր ջերմություն ուներ, հետո մեջքն էր ցավում, էլի ինչ-որ բան…
Եթե շարունակվի նման կերպ, ապա կասկածներ կառաջանան, որ նա կարող է մարտի 8-ին պատրաստ լինել խաղադաշտ դուրս գալ:
Ամենավատն այն է, որ ֆուտբոլիստը մրցաշրջանի ընթացքում մոտենում և հարցնում է. «Ինչու՞ չեմ խաղում մեկնարկային կազմում»:
Պետք է մեկնարկային կազմում տեղ նվաճել յիմա: «Սպարտակ»-ում մրցակցությունը մեծ է բոլոր դիրքերում, և մեկնարկային կազմում տեղ ապահովված չէ ոչ ոքի համար»,- հայտարարել է Մովսիսյան: